Հայկական 15 սթարթափ Բեռլինում ներկայացրել են իրենց գաղափարները

Բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտի 15 սթարթափ ընկերություններ սեպտեմբերի 3-10-ը Բեռլինում մասնակցում էին  ուսումնական միջոցառումների՝ նպատակ ունենալով զարգացնել իրենց ձեռնարկությունները և գրավել ներդրումներ:

Հայաստանյան սթարթափներին նվիրված երեկոյին մասնակցել են Գերմանիայի ՏՏ ոլորտի մոտ 50 ներկայացուցիչներ, ներդրողներ: Միջոցառման ընթացքում Հայաստանից ժամանած երիտասարդները գերմանական մասնագիտացված լսարանին և գործարար շրջանակներին ներկայացրեցրել են իրենց կողմից մշակված նորարարական լուծումները:

Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը նշել է, որ ՏՏ ոլորտի զարգացումը կարևորվում է ՀՀ կառավարության կողմից, ստանալով զգալի աջակցություն, և ուրախալի է այն փաստը, որ հայկական ձեռնարկություններն արդեն լուրջ հաջողություններ են գրանցում այս բնագավառում:

Նշենք, որ «Բեռլին սթարթափ ակադեմիա»-ն (Armenia Startup Academy Berlin, ASAB) կազմակերպվում է Գերմանիայի մայրաքաղաքում գտնվող և ստարտափներին խորհրդատվական ծառայություններ մատուցող BerlinerStrategen ընկերության կողմից՝ EU4Business նախաձեռնության մաս կազմող SMEDA (Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում) ծրագրի շրջանակներում: