Հայկական 3 սթարթափ բիզնես գաղափարներ կմրցեն Կիպրոսում

Հայկական 3 սթարթափ բիզնես գաղափարներ կմրցեն Կիպրոսում

ClimateLaunchpad Հայաստան 2017-ի հաղթողները կներկայանան եվրոպական եզրափակչում, որը տեղի կունենա հոկտեմբերի 17-18-ը Կիպրոսում: Սեպտեմբերի 12-ին տեղի ունեցավ ClimateLaunchpad Հայաստան 2017 ստարտափ բիզնես գաղափարների մրցույթի եզրափակիչ փուլը։

Հայաստանյան փուլը հաղթահարել են հետևյալ սթարթափ բիզնես գաղափարները՝

  • Advanced Biofuel/Biodiesel՝ կենցաղային յուղից ստացվող վառելիք,
  • EcoPad՝ բազմակի օգտագործման նոթատետր
  • AWCA (Atmospheric Water Generator for Cars)՝ օդից ջուր ստացող սարք:

Եզրափակիչ մրցույթին մասնակցում էր 10 թիմ, որոնք ազգային եզրափակչի ժյուրիին ներկայացրեցին իրենց ստարտափ բիզնես գաղափարները։ Ժյուրիի անդամները ուսումնասիրում էին ներկայացվող նախագծերը։

Արդեն եվրոպական մրցույթում լավագույնը ճանաչված 3 նախագծերը կստանան, համապատասխանաբար, €10,000, €5,000 և €2,500 մրցանակ, ինչպես նաև տասնյակում հայտնված մասնակիցները աջակցություն կստանան Climate-KIC ակսելերացիոն ծրագրի կողմից։

Մրցույթի նպատակն է բացահայտել Հայաստանում մաքուր տեխնոլոգիաների ոլորտում հաջողակ գաղափարները և նպաստել վերջիններիս հետագա զարգացմանը՝ դրանք վերածելով հաջող բիզնես նախագծերի։

Նշենք, որ եզրափակչի 10 մասնակիցները ընտրվել են դիմած մոտ 30 թիմերից և հունիսի 8-9 մասնակցել են մրցույթի առաջին փուլին, երբ Նիդերլանդներից ժամանած մասնագետ Ռոն Բլումերսը անցկացրեց բիզնես ճամբար՝ մասնակիցներին ծանոթացնելով բիզնես վարելու հմտություններին։

Այնուհետև՝ հունիս-հուլիս ամիսներին, թիմերը մասնակցել են 6-անգամյա խորհրդատվական դասընթացների հայ մենթորների կողմից:

Նշենք, որ մրցույթն իրականացվում է «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» հիմնադրամի և Climate KIC-ի ClimateLaunchpad ծրագրի համագործակցության շրջանակներում: