Անվճար դարձած iOS-հավելվածներ (սեպտեմբերի 13)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (սեպտեմբերի 13)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Escargot Kart

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս խաղում հարկավոր է կառավարել արագ սլացող մեքենան, խոչընդոտներով լի ճանապարհին հավաքել հնարավորինս շատ միավորներ:

Essential Oils Reference Guide for doTERRA Oil

Գինը՝ 6.99$ – անվճար

Այս հավելվածը դուր կգա առողջ ապրելակերպ վարողներին: Սա յուղերի թվային ուղեցույց է, որում ներկայացված են յուղերի բաղադրությունները, օգտակարությունը, բուժիչ հատկությունները, ճիշտ օգտագործման ձևերը:

Find My Bike

Գինը՝ 0.99$ – անվճար

Եթե հաճախ է պատահում, երբ մոռանում եք, թե որտեղ եք կայանել հեծանիվը, ապա այս հավելվածը կօգնի այն արագ և առանց ջանք գործադրելու գտնել GPS քարտեզի օգնությամբ:  Այն նաև կծանուցի վճարովի կայանատեղիի ժամանակը լրանալու դեպքում: Հավելվածում հնարավոր է նշումներ անել ձեր կայանած վայրի մասին, որոնց օգնությամբ արագ կգտնեք ձեր մեքենան:

Basic Calc Pro

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա հեշտ գործածվող և ժամանակ ու ջանքեր խնայող հաշվիչ է: Այն հիշում է յուրաքանչյուր գործողություն, որը կատարել եք, թույլ է տալիս տեսնել քայլերի հաջորդականությունը: