Անվճար դարձած iOS-հավելվածներ (սեպտեմբերի 15)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Scribble Press

Գինը` 2.99$ – անվճար

Այս հավելվածում երեխան  կարող է ազատություն տալ երևակայությանը և ստեղծել սեփական հեքիաթը:

Taskcode

Գինը` 0.99$ – անվճար

Սա կօգնի արդյունավետ օգտագործել ժամանակը, գրանցեք ձեր առաջադրանքները, կատարեք նշումներ և գործի անցեք:

Levitagram

Գինը՝ 1.99$ – անվճար

Լավագույն հավելվածը, որի միջոցով հնարավոր է ստեղծել լեվիտացիոն լուսանկարներ, այսինքն` լուսանկարներ, որոնցում մարդը գտնվում է օդում:

EXIF Viewer by Fluntro

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով հնարավոր է իմանալ գրեթե ամեն ինչ լուսանկարների մասին: Նկարների ներքևում այն ցույց կտա մանրամասն տեղեկատվություն: