ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):
Tadaa SLR
Գինը՝ 3.99$ – անվճար
Այս հավելվածը լուսանկարների խմբագրիչ է: Այն թույլ է տալիս շտկել նկարի լուսավորությունը, ֆոկուսը և նկարին որակ հաղորդել:
Reminders Widget
Գինը՝ 1.99$ – անվճար
Այս վիդջեթում կարելի է ավելացնել բոլոր անհրաժեշտ հիշեցումները, որոնք ցանկանում եք, որ ամեն պահի ձեր աչքի առաջ լինեն:
eXtra Voice Recorder
Գինը` 2.99$ – անվճար
Այս հավելվածով կարելի է ստեղծել ձայնային, ինչպես նաև տեքստային նշումներ՝ հավելելով նկարներ:
Bubble Cloud – Spinning Bubble Shooter
Գինը` 2.99$ – անվճար
Այս խաղում պետք է պայթեցնել գունավոր պղպջակներից կազմված ամպերը, հավաքել միավորներ:
INKS.
Գինը` 2.99$ – անվճար
Սա հայտնի pinball խաղն է, որտեղ առաջարկվում է խաղալ գունավոր թանաքներով պլատֆորմների վրա: Գնադակը հարվածում է գույների վրա և դրանք սկսում են տարածվել, ծորալ: