Սեպտեմբերի 28-ին Երևանում կանցկացվի վեբ-անվտանգության ARMSec կոնֆերանսը

OWASP նախաձեռնության հայաստանյան մասնաճյուղը սեպտեմբերի 28-ին արդեն չորրորդ անգամ կազմակերպում է Հայաստանում վեբ-անվտանգության ոլորտի գլխավոր իրադարձությանը՝ ARMSec կոնֆերանսը:

Միջոցառման ընթացքում անվտանգության մասնագետները կներկայացնեն իրենց ելույթները, տեղի կունենան պանելային քննարկումները: Խոսնակների ցանկում ընգրկված են ինչպես տեղի բարձրորակ մասնագետներ, այնպես էլ ոլորտում լուրջ ներդրումներ արձանագրած հյուրեր արտերկրից:

Միջոցառմանը մասնակցելու համար կարելի է գրանցվել այստեղ: Առաջին 50 մասնակիցները կստանան «ARMSec 2017» շապիկներ: