Անվճար դարձած iOS-հավելվածներ (սեպտեմբերի 20)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Planett: Simple daily & weekly todo list / planner 

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա կօգնի կազմել առաջադրանքների պլաններ, համակարգված դարձնել անելիքները: Նշումներ կատարեք և հավելվածը կհիշեցնի դրանց մասին:

Haze ~ Weather Forecasts

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս հավելվածող հնարավոր է ծանոթանալ սպասվող եղանակի տեսությանը:

Fall Down | Endless and Level Game, Highscore Game 

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա անվերջ պլատֆորմային խաղ է, պետք է մատի մեկ հպումով կառավարել դեպի ներքև ընկնող գնդակը:

SomaFM Radio Player

 

Գինը՝ 7.99$ – անվճար

Սա ռադիո է բոլոր նրանց համար, ովքեր տանել չեն կարողանում գովազդային ընդմիջումները: Այն ազատ է գովազդից և առաջարկում է ռադիոալիքներ ըստ հետաքրքրությունների՝ առանձին կատեգորիաներով: