Երևանում մեկնարկել է «Նանոգիտություն և տեխնոլոգիաներ» խորագրով հայ-իրանական համաժողովը 

Երևանում մեկնարկել է  «Նանոգիտություն և տեխնոլոգիաներ» խորագրով հայ-իրանական երկօրյա համաժողովը, որին մասնակցում են Հայաստանի և Իրանի գիտական և գործարար համայնքների, շահագրգիռ պետական և մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Համաժողովը գործընկերային կապեր հաստատելու հարթակ է գիտատեխնոլոգիական և գործարար հանրության համար:

Երկօրյա միջոցառման առաջին օրը կքննարկվեն բարձր տեխնոլոգիաների և ինովացիոն ոլորտների քաղաքականությանն առնչվող հարցեր ու ծրագրեր, ինչպես նաև կներկայացվեն գիտական զեկուցումներ:

Միջոցառման երկրորդ օրը տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունները կներկայացնեն իրենց արտադրանքը, սարքավորումները, առևտրայնացման փորձը, ինչպես նաև կանցկացվեն քննարկումներ` հայկական և իրանական ընկերությունների միջև համագործակցության հնարավոր ուղղությունների շուրջ:

Նշենք, որ համաժողովը կազմակերպվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից` Իրանի նանոտեխնոլոգիական նախաձեռնությունների խորհրդի հետ համատեղ, Եվրամիության համաֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանում ՓՄՁ զարգացմանը» ծրագրի շրջանակում` Գերմանական միջազգային համագործակցության ընկերակցության (GIZ) աջակցությամբ: