Անվճար դարձած iOS-հավելվածներ (սեպտեմբերի 22)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

miniSynth 2

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա երաժշտական հավելված է, այն հնարավորություն է տալիս ստեղծել մեղեդիներ էլեկտրոնային սինթեզատորի միջոցով: Սա կարող է օգնության հասնել ոգեշնչման պահին:

minisynth-2-1 minisynth-2

Cheerleader

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա կապահովի օրվա մոտիվացիայի չափաբաժինը: Այն հետաքրքիր ու ոգեշնչող արտահայտություններով կստիպի կատարել օրվա բելեր առաջադրանքները և կանգ չառնել:

InstaWeb: Web to PDF Converter 

Գինը՝ 1.99$ – անվճար

InstaWeb-ը թույլ է տալիս ցանկացած web էջ դարձնել PDF` ավելի ուշ անդրադառնալու համար: Նախքան պահպանելը կարող եք անվանում ընտրել ֆայլի համար: InstaWeb-ը նաև հնարավորություն է տալիս պահպանել web էջի միայն տեքստը:

Color Accent

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա լուսանկարներ խմբագրելու համար նախատեսված հավելված է: Այն կօգնի գունային գեղեցիկ էֆեկտներ կիրառել և ստեղծել տարբերվող նկարներ:

NodeBeat

Գինը` 1.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով կարելի է երաժշտություն ստեղծել` տեղաշարժելով էկրանի վրայի կետերը: Ավելացրեք ֆիլտրեր, ձայնագրեք ստեղծագործությունը և տարածեք այն:

Pointillisted

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա լուսանկարներ խմբագրելու համար նախատեսված հավելված է, որի միջոցով հնարավոր է ստանալ պիքսելային ոճով պատրաստված նկարներ: