Instagram-ը ներմուծում է նոր գործառույթ ուղիղ հեռարձակումների համար

Instagram-ը ներմուծում է նոր գործառույթ ուղիղ հեռարձակումների համար

Instagram-ը ներմուծում է նոր գործառույթ ուղիղ հեռարձակումների համար: Այսուհետև հնարավոր կլինի կիրառել ֆիլտրերը և վիրտուալ զվարճալի դիմակները նաև ուղիղ հեռարձակումների ընթացքում: Դրանք իրական ժամանակում տեսանելի կլինեն բոլոր օգտատերերին, ովքեր կդիտեն տեսահեռարձակումը:

Կարելի է կիրառել Story-ներում հասանելի բոլոր ֆիլտրերն ու դիմակները, ինչպես նաև կավելանան նորերը հատուկ ուղիղ հեռարձակման համար: Ֆունկցիայից օգտվելու համար հարկավոր է սեղմել էկրանի ներքևում ավելացած սմայլիկի տեսքով կոճակը:

Այս նորույթը Instagram-ի բոլոր օգտատերերին հասանելի կդառնա առաջիկա շաբաթներին: