ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):
ReliCam
Գինը` 0.99$ – անվճար
Սա ընդարձակ հնարավորություններ ունեցող հավելված է, որը թույլ է տալիս լուսանկարել տարբեր ռեժիմներով, կարգավորել ֆոկուսը, նկարելու արագությունը և այլն:
Good Woofy
Գինը՝ 0.99$ – անվճար
Այս հավելվածը նախատեսված է շուն պահողների համար: Այն կօգնի դաստիարակել կենդանուն, ձայնագրեք հրահանգներ և օգտագործեք այդ հրահանգները՝ հաչալիս շանը հանգստացնելու համար:
Sushi Stickers for iMessage
Գինը՝ 0.99$ – անվճար
Սա անիմացիոն սթիքերների փաթեթ է iMessage-ի համար: Այստեղ կարող եք գտնել սուշիի թեմատիկայով շուրջ 20 սթիքերներ:
Teach Your Monster to Read
Գինը՝ 0.99$ – անվճար
Սա երեխային խաղի միջոցով կսովորեցնի գրել տառերը և ճիշտ արտասանել:
kubic
Գինը՝ 0.99$ – անվճար
Սա տրամաբանական փազլ խաղ է, պետք է խորանարդների կոմբիանցիաների օգնությամբ ստանալ առաջադրվող մարմինը:
Learn Colors App Shapes Preschool Games for Kids
Գինը՝ 2.99$ – անվճար
Այս հավելվածը նախադպրոցական տարիքի երեխաների համար է, այն տրամաբանական փազլ խաղերի միջոցով կսովորեցնի գույները, ճանաչել կենդանիներին, կօգնի ձեռք բերել մաթեմատիկական տարրական գիտելիքներ: