Mobile Centre խանութ-սրահում Samsung Galaxy Note 8 սմարթֆոնի շնորհանդեսը

Հայաստանում բջջային հեռախոսների և աքսեսուարների խանութների ամենամեծ ցանցը, ինչպես նաև մի շարք աշխարհահռչակ բրենդների պաշտոնական ներկրողն ու գործնկերը` Mobile Centre-ը, հայտարարում է նոր` Samsung Galaxy Note 8 երկքարտանի սմարթֆոնի վաճառքի մեկնարկի մասին:

Galaxy Note 8-ը հանդիսանում է կրկնակի հիմնական տեսախցիկով առաջին Սամսունգ սմարթֆոնը․ անկյունագիծը 6.3 դյույմ է, քաշը` 190 գրամ, օժտված է երկու կողմից կորացված 3D-ապակյա և մետաղյա իրանով, 64 ԳԲ հիշողությամբ, 12 ՄՊ լայնաֆորմատ օբյեկտիվով։  Այն պաշտպանված է ջրից և փոշուց՝ համապատասխանելով միջազգային IP68 ստանդարտին։

Բացի այդ, Samsung Galaxy Note 8-ի մարտկոցը շուկայի ամենաանվտանգ և պաշտպանված մարտկոցներից է, որը արագ և անլար լիցքավորման հնարավորություն է տալիս:

Samsung Galaxy Note 8 սմարթֆոնի վաճառքի մեկնարկի կապակցությամբ Հյուսիսային պողոտա 6 հասցեում գտնվող Mobile Centre խանութ-սրահում տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն, որի ժամանակ անցկացվեցին մրցույթներ, խաղեր, իսկ հաղթողները ստացան մի շարք նվերներ։

Մոբայլ Սենթրի՝ Բիզնեսի Զարգացման Տնօրեն Հրաչյա Ղազարյանը հարցազրույցում ասաց․ «Ուրախությամբ հայտարարում ենք Samsung Galaxy Note 8 պրեմիում դասի սմարթֆոնի վաճառքի մեկնարկը։  Հաճախորդները կարող են ձեռք բերել այս սմարթֆոնը 579,900 դրամով։  Ի դեպ, գործում է ապառիկի 0-0-0 առաջարկը, այսինքն՝ 0% կանխավճար, 0% տոկոսադրույք, 0% սպասարկման վճար․ մանրածախ գինն ուղղակի բաժանվում է 24 հավասարաչափ մասերի՝ առանց որևէ հավելավճարի՝ կազմելով ամսական 24,170 դրամ։ 

Ի դեպ, Մոբայլ Սենթրը Սամսունգ ընկերության հետ համատեղ իրականացրել են արդեն բարի ավանդույթ դարձած ակցիան, որի շրջանակներում նախնական պատվեր կատարած հաճախորդները ստանում են արժեքավոր նվերներ։  Այս անգամ ևս ակցիան աչքի ընկավ բավականին մեծ ակտիվությամբ․ սեպտեմբերի 22-ից սկսած նախնական պատվեր ակցիայի շրջանակում Galaxy Note 8 սմարթֆոնի գնում կատարած հաճախորդները կստանան Samsung DeX դոկ կայանները նվեր։  Ավելացնեմ, որ Մոբայլ Սենթրն հանդիսանում է Սամսունգի պաշտոնական ներկրողն ու գործընկերը Հայաստանում և տրամադրում է 1 տարվա պաշտոնական երաշխիք»։