Հայտնաբերվել է նոր վիրուս, որն օգտատերերից բիթքոինի փոխարեն պահանջում է մերկ լուսանկարներ

Հայտնաբերվել է նոր վիրուս, որն օգտատերերից բիթքոինի փոխարեն պահանջում է մերկ լուսանկարներ

Հայտնաբերվել է նոր վիրուս, որն օգտատերերից բիթքոինի փոխարեն պահանջում է մերկ լուսանկարներ: nRansom վիրուսը կոտրում է համակարգը, արգելափակում համակարգիչը և վերականգնող կոդի համար պահանջում օգտատիրոջ ինտիմ լուսանկարները:

Էկրանին հայտնվում է ուղեցույց, որում նշվում է, որ օգտատերը պետք է կապ հաստատի հաքերների հետ էլ. փոստի միջոցով և ուղարկի 10-ից ոչ պակաս լուսանկար:

Որոշ պարբերականներ նշում են, որ սա պարզապես չար կատակ է և իրական վտանգ չի ներկայացնում մեծաթիվ օգտատերերի համար: VirusTotal հարթակում նշվում է, որ մի շարք հակավիրուսային ծրագրեր այն վնասակար չեն համարել:  Այդ թվում DrWeb-ը, NOD32-ը և Կասպերսկու հակավիրուսային ծրագրերը:

Դեռևս հայտնի չէ՝ քանի օգտատեր է վարակվել nRansom վիրուսով և որքան լուրջ են տրամադրված դրա ստեղծողները: