Անվճար դարձած iOS-հավելվածներ (սեպտեմբերի 25)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Shark Puzzles for Kids Jigsaw Wonder Collection

Գինը` 1.99$ – անվճար

Եթե սիրում եք փազլներ, ապա բեռնեք այս հավելվածը: Խաղում կտեսնեք շնաձկների պրոֆեսիոնալ արված լուսանկարներ ու կվայելեք ծովային աշխարհի գեղեցկությունը:

Max & Meredith: The Search for Percival 

Գինը` 3.99$ – անվճար

Այս խաղում երեխան պետք է օգնի Մաքսին փնտրել և գտնել իր շանը: Հարկավոր է մշակել գործողությունների պլան, ընտրել որոնման ուղղությունները և գտնել կորած կենդանուն:

Paintkeep Painting 

Գինը` 2.99$ – անվճար

Սա լուսանկարներ խմբագրելու համար նախատեսված հավելված է, որը կօգնի նոր շունչ հաղորդել դրանց և հետաքրքրացնել:

Blue – Beautifully minimal weather forecast 

Գինը` 0.99$ – անվճար

Այս հավելվածը եղանակի տեսությունը վիզուալիզացնում է գույներով: