Անվճար դարձած iOS-հավելվածներ (սեպտեմբերի 26)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Tesla Wars – II

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս խաղի ընթացքում պետք է թշնամիների հարձակումներից ամեն գնով պաշտպանել Տեսլայի էլեկտրկան հզոր աշտարակը՝ նրանց վերացնելով էլեկտրական ալիքների ու կայծակի օգնությամբ:

One Tomato

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա կօգնի ավելի արդյունավետ ծախսել ժամանակը, պլանավորել օրվա գործողությունները: Սահմանի՛ր նպատակներ և հասի՛ր դրանց:

Audio Notebook

Գինը՝ 4.99$ – անվճար

Սա ձայնագրող հավելված է, որով հնարավոր է որակյալ ձայնային նշումներ անել օրվա ընթացքում: Այն ունի բազմաթիվ կարգավորումներ: Ձայնագրությունը լսելիս թույլ է տալիս արագացնել կամ էլ դանդաղեցնել արագությունը:

Backgammon HD

Գինը` 3.99$ – անվճար

Սա նարդու թվային տարբերակն է: Այն կարելի է խաղալ առցանց մրցակիցների հետ, ընկերների հետ, հավաքել միավորներ և տեղ զբաղեցնել վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականներում: