Անվճար դարձած iOS-հավելվածներ (սեպտեմբերի 27)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Tiggly Submarine

Գինը՝ 2.99$ – անվճար

Tiggly Submarine-ը 5 և ավելի փոքր տարիքի երեխաներին նոր բառեր, դրանց ճիշտ արտասանությունն ու գրելաձևը սովորեցնելու համար նախատեսված հավելված է:

screen520x924 screen520x924 (1)

Tiggly Story Maker

Գինը՝ 2.99$ – անվճար

Սա նախատեսված է փոքր երեխաների համար: Նրանք կարող են, տառերը տեղաշարժելով, նոր բառեր կազմել և սովորել դրանց գրելաձևը, նշանակությունը:

screen520x924 (2) screen520x924 (3)

Open Bar!

Գինը՝ 2.99$ – անվճար

Սա պարզ ու գունավոր ինտերֆեյսով փազլ խաղ է, որի ժամանակ պետք է իրար միացնել միևնույն գույնի գծերը՝ լրացնելով բաց մնացած տարածքները: Ամեն փուլում տրվում է 1 րոպե ժամանակ և 3 քայլ կատարելու հնարավորություն:

What’s the Flick

Գինը՝ 3.99$ – անվճար

Այս խաղը դուր կգա կինոմաններին, պետք է գուշակել ֆիլմը՝ ըստ տրված անիմացիոն նկարի: Խաղն ունի 200 փուլ: