Apple-ը խորհուրդ է տվել երկվորյակներին, 13-ից ցածր տարիքի երեխաներին չօգտագործել Face ID

Apple-ի ներկայացրած դեմքերի նույնականացման Face ID տեխնոլոգիան կարող է խափանվել երկվորյակների, քույրերի, եղբայրների, ինչպես նաև 13 տարեկանից ցածր տարիքի երեխաների հետ աշխատելիս:

Բարդություններից խուսափելու համար, Apple ընկերությունն առաջարկում է iPhone X-ն արգելաբացելու համար օգտագործել այլ միջոցներ, օրինակ՝ գաղտնաբառ:

Ավելի վաղ ընկերությունը վստահեցնում էր, որ Face ID-ն կատարյալ է և կարող է խափանվել միլիոնից մեկ դեպքում, դրան խաբել լուսանկարի կամ էլ դիմակի միջոցով նույնպես չի ստացվի: Ինչպես նաև այն կաշխատի, եթե օգտատերը ակնոց կամ գլխարկ կրի:

Կարդացեք նաև`

Որքանո՞վ է ապահով iPhone X-ի Face ID-ն

iPhone X, iPhone 8 / 8 Plus. հետաքրքիր փաստեր Apple-ի նոր iPhone-ների մասին