DigiTec expo 2017. Հայաստանում հավաքված էլեկտրամեքենա

DigiTec expo 2017. Հայաստանում հավաքված էլեկտրամեքենա

ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսի ընթացքում ներկայացվել է Հայստանտանում հավաքվող առաջին էլեկտրամեքենան, որն արտադրվել է National instruments ընկերության ու հայ մասնագետների ջանքերով:

ittrend-ի հետ զրույցոմ մեքենայի ստեղծման վրա աշխատող ինժեներ Դավիթ Գևորգյանը պատմել է էլեկտրամեքենայի հնարավորությունների մասին.

«Այս էլեկտրական ավտոմեքենան ձևափոխվել է Հայաստանում, այն հավաքված է չինական բազայի վրա: Սա ներքին այրման շարժիչով մեքենա է, որը ձևափոխվել է որպես էլեկտրական մեքենա: Մենք փորձում ենք, ու աշխատում ենք այն ուղղությամբ, որ Հայաստանում պատրաստի մեքենաները ձևափոխվեն որպես էլեկտրական մեքենաների:

Էլեկտրամեքենան լիցքավորվում է 2-3 ժամում, 4 այսպիսի մարտկոցներով էլեկտրամեքենայի մեկ լիցքավորումը բավարարում է մինչև 200 կմ անցնելու համար, առավելագույն արագությունը 90 կմ/ժ է:

Մեքենան ստեղծվել է 2 տարի առաջ և թեստավորում է անցնում Հայաստանում: Այժմ ներկայանում ենք ԴիջիԹեքի ցուցահանդեսին: Մասնացության նպատակներից մեկը վաճառքների սկիզբն է, էլեկտրամեքենայի ինքնարժեքը 200 կմ վազքի համար կազմում է 7-8 հազար դոլար»:

«Ինժեներական քաղաք»-ի տաղավարում ներկայացվում են նաև ինքնավար մեքենայի համար անհրաժեշտ տեխնոլոգիաներ և հանգույցներ: Ներկայացված էլեկտրամեքենայի վրա տեղադրված են ռադարներ, տեսախցիկներ, լազերային սկաներ որոնք վարորդին օգնում են արագ կողմներեշվել:

Նշենք, որ «Ինժեներական քաղաքը» բարձր տեխնոլոգիաների ոլորտի բեկումնային զարգացման ծրագիր է, պետական մասնավոր համագործակցություն՝ ուղղված Հայաստանը տարածաշրջանում ինժեներական գիտահետազոտական բացառիկ կենտրոն դարձնելուն:

Նունե Գրիգորյան