DigiTec expo 2017. Հայ ուսանողները նոր օզոնատոր են ստեղծել

DigiTec expo 2017. Հայ ուսանողները նոր օզոնատոր են ստեղծել

Հայ ուսանողները ներկայացնում են իրենց պատրաստած օզոնատորը, որն արդեն թեստավորման փուլ է անցնում Մեքսիկայում: Ապագա ֆիզիկոսներ Ռազմիկի, Վաղարշակի ու Գոհարի հեղինակած օդային օզոնատորն ունի մի շարք հնարավորություններ, որոնց մասին պատմել են itTrend-ին.

«Գաղափարը առաջացել է լաբորատորիայում փորձ անելիս, օզոնի հոտ ենք զգացել և փորձել ենք ուսումնասիրել, մշակել ենք այս օզոնատորը: Սարքն ունի հետևյալ գործառույթները՝

  • Մաքրում է օդը բակտերիաներից, վիրուսներից
  • Քայքայում է հոտ ունեցող մոլեկուլները՝ վերացնում է հոտերը
  • Մարդու աշխատունակության և ուղեղի աշխատանքի վրա դրական ազդեցություն է թողնում՝ կախված կոնցետրացիայից:
  • Նաև օդում փոշին մաքրում է, նստեցնում է հատակին»:

Նորաստեղծ Plasma Physics and Technologies (PPT) ընկերությունը զբաղվում է պլազմային ֆիզիկայի ուսումնասիրությամբ և սարքավորումների ստեղծմամբ: Օզոն արտադրող սարքը սթրաթափի առաջին պրոդուկտն է: Սարքը պատրաստվել է 15 օրում: Թիմում ընդգրկված են 4 հոգի: Այս տարի մասնակցել են նաև Sevan Startup Summit-ին:

 

Նունե Գրիգորյան