Անվճար դարձած iOS-հավելվածներ (հոկտեմբերի 2)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Echo Dawn: Shattered Visions

Գինը` 0.99$ – անվճար

Այս խաղում հնարավոր է ղեկավարել միաժամանակ 4 հերոսների: Պետք է հաղթահարել բազում խոչընդոտներով լի ճանապարհը, հավաքել միավորներ:

GyrOrbital 

Գինը` 0.99$ – անվճար

Այս խաղում պետք է պաշտպանել և փրկել կործանվող մոլորակը:

ABC Star – Letter Tracing

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով երեխաները կսովորեն գրել տառերը և թվերը՝ ինտերակտիվ խաղերի միջոցով: