Instagram Story-ում ավելացել է նոր ֆունկցիա

Instagram-ում ավելացել է նոր գործառույթ, որը Story բաժինը կդարձնի առավել ինտերակտիվ: Այսուհետև հնարավոր է հարցում անցկացնել Story-ում, քվեարկության տարբերակներ առաջարկել:

Այս ֆունկցիայից օգտվելու համար բավական է միայն սեղմել սթիքերների կոճակը, որտեղից էլ ընտրել հարցման գործիքը: Սա անելու հետո մնում է միայն գրել ցանկալի հարցը և ավելացնել պատասխանների տարբերակները: Հետևորդները ձեր Story-ն տեսնելիս կարող են սեղմել որևէ տարբերակի վրա և քվեարկել, դուք էլ կարող եք տեսնել արդյունքները:

Այս նորույթը արդեն իսկ հասանելի է Android և iOS բոլոր օգտատերերին: