Staff.am-ը ներկայացրել է ՀՀ աշխատաշուկայի վիճակագրական վերլուծության արդյունքները

Staff.am-ը ներկայացրել է ՀՀ աշխատաշուկայի վիճակագրական վերլուծության արդյունքները

Որո՞նք են ամենապահանջված մասնագիտությունները Հայաստանում, ո՞ր ոլորտի ընկերություններն են ամենաակտիվը աշխատաշուկայում, ինչպիսի՞ հմտություններ և գիտելիքներ է այսօր պահանջում գործատուն: Staff.am-ն իրականացրել է ՀՀ աշխատաշուկայի վիճակագրական վերլուծություն՝ վերջին մեկ տարվա ընթացքում հավաքագրված վիճակագրական տվյալների հիման վրա և ներկայացրել արդյունքները:

«Մեր ստարթափի նպատակներից մեկը նաև աշխատաշուկայի զարգացումն է, և մենք տարբեր միջոցառումներ ենք ձեռնարկում այդ ուղղությամբ,- նշել է  staff.am-ի համահիմնադիր Վահե Ավետիսյանը,- մեր հիմնադրման առաջին իսկ օրվանից անց ենք կացրել տարբեր տիպի հարցումներ և շուկայի վերլուծություններ ավելի լավ պատկերացնելու աշխատաշուկայի զարգացման միտումները, աշխատանք փնտրողների և գործատուների կարիքները»:

Հետազոտության արդյունքները

Վերլուծության հիմքում գործատուների կողմից staff.am կարիերայի հարթակում հայտարարված թափուր աշխատանքների տվյալներն են: Ներկայացնում ենք վերլուծության ամփոփ տարբերակը:

  1. 5 ամենապահանջված աշխատանքների բաշխվածությունն ըստ աշխատանքի կատեգորիաների (տոկոսային կշիռն ընդհանուրի մեջ)

Հետազոտությունը ցույց է տալիս, որ ըստ աշխատանքի կատեգորիայի գերակշռում են Ծրագրավորման աշխատանքները, ինչը զարմանալի չէ հաշվի առնելով ՏՏ ոլորտի և մասնավորապես Ծրագրավորման մասնագիտության նկատմամբ մեծ պահանջարկը:

  1. 5 ամենապահանջված աշխատանքների բաշխվածությունն ըստ ընկերության գործունեության ոլորտի (տոկոսային կշիռն ընդհանուրի մեջ)

  • Հետազոտությունը ցույց է տալիս, որ ըստ գործատուի ոլորտի գերակշռում են ՏՏ ընկերությունները, ընդհանուր աշխատանքների մեջ կազմելով 35%, այսինքն աշխատաշուկայում վերջին 12 ամիսների ընթացքում ամենաակտիվը ռեքրութմենթում ՏՏ ընկերություններն են:
  • Ֆինանսաբանկային ոլորտը, որն իր մեջ ներառում է նաև ապահովագրական ընկերությունները, նույնպես ընդգրկվել է թոփ 5-ում և երկրորդ տեղը կիսում է Ներկրում/Արտահանում/Առևտուր ոլորտի հետ:
  • Հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունները նույնպես բավականին ակտիվ են աշխատաշուկայում: Իսկ թոփ 5-ը եղրափակում է Տուրիզմ/հյուրընկալություն/ժամանց ոլորտը, որն ընդհանուր աշխատանքների մեջ կազմում է 6%:
  1. Թոփ 10 ՀՀ մարզային քաղաքներն ըստ աշխատանքի հայտարարությունների ակտիվության (տոկոսային կշիռը մարզային աշխատանքների մեջ)

Տոկոսային կշիռները ներկայացված են ընդհանուր մարզային աշխատանքների մեջ: Երևան քաղաքում առկա աշխատանքները ներառված չեն, դրանք կազմում են բոլոր աշխատանքների 93%-ը:

  • Դիլիջանում, Արմավիրում և Գյումրիում աշխատանքների բաշխվածությունն ըստ ոլորտների և ընկերությունների ավելի դիվերսիֆիկացված է, այսինքն առկա են թափուր աշխատատեղեր տարբեր ընկերությունների կողմից տարբեր ոլորտներում:
  1. Տեղեկատվական տեխնոլոգիաներ ոլորտի աշխատանքների բաշխվածությունն ըստ մասնագիտությունների (ընդհանուրի մեջ զգալի կշիռ ունեցող)

  • Ծրագրավորման մասնագետներից բացի, որոնք բնականաբար զբաղեցնում են ընդհանուրի ավելի քան 50%-ը ՏՏ ընկերություններին անհրաժեշտ են նաև Այլ ՏՏ մասնագետներ, ինչպիսիք են օրինակ համակարգային ադմինիստրատորներ, ՏՏ աջակցման (tech support) մասնագետներ և այլն:
  • ՏՏ ոլորտի ընկերությունները կարիք ունեն նար Մարքեթինգի, վաճառքի և սպասարկման ինրօես նաև ադմինիստրատիվ աշխատանքների իրականացնող մասնագետների կարիք:
  1. Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն ոլորտի թոփ աշխատանքների բաշխվածությունն ըստ մասնագիտությունների (ընդհանուրի մեջ զգալի կշիռ ունեցող)

  • Այս ոլորտում բնականաբար գերակշռում է բանկային գործ մասնագիտության պահանջարկը:
  • Մարքեթինգի, Վաճառքի և սպասարկման, ՏՏ և հաշվապահական աշխատանքները հիմնականում ունեն նույն բաշխվածությունը և չեն գերազանցում 5-6 տոկոսային շեմը:
  1. Ներկրում/Արտահանում/Առևտուր ոլորտի թոփ աշխատանքների բաշխվածությունն ըստ մասնագիտությունների (ընդհանուրի մեջ զգալի կշիռ ունեցող)

Այս ոլորտին են պատկանում բոլոր այն ընկերությունները, որոնք զբաղված են ապրանքների ներկրմամբ, արտահանմամբ և/կամ առևտրով:

  • Մարքեթինգի մասնագետների պահանջն ամենամեծն է այս ոլորտում, եթե համեմատենք օրինակ ՏՏ և ֆինանսական ոլորտի ընկերությունների հետ: Սա էլ ուղղակիորեն պայմանավորված է այս ոլորտի առանձնահատկություններով:
  1. Տուրիզմ, հյուրընկալություն և ժամանց ոլորտի թոփ աշխատանքների բաշխվածությունն ըստ մասնագիտությունների (ընդհանուրի մեջ զգալի կշիռ ունեցող)

  • Տուրիզմի ոլորտը բավականին մեծ աճ է գրանցել Հայաստանում վերջին 12 ամիսների ընթացքում, ինչը նաև արտացոլվում է դիտարկվող ժամանակահատվածի ընթացքում թափուր աշխատատատեղերի քանակով:
  • Մասնավորապես այս ոլորտում բավականին մեծ է սպասարկմամբ զբաղվող աշխատակազմի կարիքը, ինչը բնական է հաշվի առնելով ոլորտի առանձնահատկությունները:
  1. Թոփ 15 ՏՏ ծրագրերի/տեխնոլոգիաների գիտելիքների պահանջարկն ըստ աշխատանքի հայտարարությունների

  • ՏՏ ծրագրերի և տեխնոլոգիաների իմացության պահանջ ունեցող բոլոր աշխատանքների մեջ դիտարկել ենք թոփ 15 ամենապահանջվածները, որոնց թոփ եռյակը համալրում են հիմնականում վեբ տեխնոլոգիաներում կիրառվող ծրագրավորման լեզուները:
  1. Թոփ 10 սոֆթ հմտությունների համեմատությունն ըստ օգտատերերի օնլյան CV-ներում նշված հմտությունների և աշխատանքի պահանջների մեջ նշված հմտությունների

Այս վերլուծության նպատակն է համեմատել գործատուների կողմից աշխատանքի պահանջների մեջ նշված թոփ 10 սոֆթ հմտությունները աշխատանք փնտրողների օնլայն CV-ներում նշված թոփ 10 սոֆթ հմտությունների հետ:

Վերլուծությունը ցույց է տալիս, որ 10-ից 6-ի դեպքում գործատուի և աշխատանք փնտրողի կողմից սոֆթ հմտություններին տրվող առաջնահերթությունը համապտասխանում է, իսկ ահա Ժամանակի կառավարում (Time management), Հաճախորդի/սասարկման ուղղվածություն (Customer centric approach), Վերլուծական հմտություններ (Analyticsl Skills) և Ճկունություն(Flexible) հմտությունները չեն ընդգրկված աշխատանք փնտրողների օնլայն CV-ներում որպես թոփ 10: Դրա փոխարեն աշխատանք փնտրողների մոտ առկա են Նպատակասլացությունը, Առաջնորդի հմտությունները, Գրավոր հաղորդակցման հմտությունները և Անհատական բրենդավորման սոֆթ հմտությունները:

Նշենք, որ ՀՀ աշխատաշուկայի վերաբերյալ staff.am-ի հետազոտությունները ունենալու են պարբերական բնույթ, սպասվում են նաև համեմատական վերլուծություններ նախորդ ժամանակահատվածի վերաբերյալ՝ հասկանալու աճի և նվազման միտումները: Սա հետազոտության ամփոփ տարբերակն է, իսկ ամբողջական տարբերակը կարող եք տեսնել այստեղ: