Հոկտեմբերի 14-ին կանցկացվի HIVE Tech Summit 2017-ը

Հոկտեմբերի 14-ին Երևանում կանցկացվի Hacking Silicon Valley խորագրով HIVE Tech Summit 2017-ը: «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում արդեն 3-րդ տարին իրենց փորձով ու խորհուրդներով կկիսվեն Սիլիկոնյան հովտի հաջողակ դեմքերը:

HIVE ներդրումային հիմնադրամի միջոցառման խոսնակները Yelp, Lyft, Ripple, Google, Facebook, Robinhood, 500 Startups, YC, GoFundMe, Soundhound, Canaan Partners, Index Ventures, Hummingbird VC, Acorns և այլ ընկերությունների առաջատար մասնագետներ ու թոփ-մենեջերներ են:

Ներկա են լինելու ԱՄՆ դեմոկրատական կուսակցության ազգային հանձնաժողովի գլխավոր տեխնոլոգիական տնօրեն Րաֆֆի Գրիգորյանը, Yelp-ի փոխնտօրեն Մայքլ Սթոփլմենը, Facebook-ի առցանց առևտրի, օնլայն ծառայությունների տարածաշրջանային ղեկավար Շանթ Օկնայանը, Google Play-ի և Android մեդիա հավելվածների ղեկավար Սերժ Կասսարջյանը, 500 Startups աքսելերացիոն ծրագրի գործընկեր Րինա Օնուրը, CodeFights-ի հիմնադիր Տիգրան Սլոյանը, Teamable-ի գործադիր տնօրեն Լաուրա Բիլազարյանը, Canaan Partners վենչուրային հիմնադրամի փոխտնօրեն Նաիրի Հուրդաջյանը, հիմնադրամի գործընկեր Հրաչ Սիմոնյանը և այլն:

HIVE Tech Summit 2017-ի մանրամասներին, խոսնակների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ, մասնակցության համար գրանցվել այստեղ: