Windows 10 Mobile-ն այլևս չի թարմանա

Windows 10 Mobile-ը վերջնականապես դադարել է հետաքրքրել իր ստեղծողներին: Microsoft-ի ներկայացուցիչը հայտնել է, որ նոր թարամացումների պետք է չէ սպասել, սահամանափակվելու են հարթակի վրա տարվող աշխատանքները: Այս մասին իր Twitter-ի էջում գրել է Microsoft-ի փոխնախագահ Ջո Բելֆիորը:

Պարզ է դառնում, որ Windows-ի մոբայլ հարթակում նոր գործառույթների սպասելն անիմաստ է: Օգտատերերի փոքրաթիվ լինելը բազմաթիվ ընկերությունների համար նոր ներդրումներ կատարելու համար խոչընդոտներ է ստեղծում: Ընկերության ջանքերը չեն արդարացվում, պարզաբանել է Ջո Բելֆիորը:

Ի դեպ, նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ HP ընկերությունը հրաժարվել է HP Elite X3 սմարթֆոնի արտադրությունից, որը թողարկելու էր Windows 10 Mobile հարթակի հիման վրա: Այս սեպտեմբերին էլ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը հայտնեց, որ անցել է Android համակարգի: