iPhone կամ iPad օգտագործողները ծանոթ են ստորև ներկայացված Apple ID-ի մուտքի պատուհանին: Սովորաբար այն հայտնվում է App Store-ից նոր հավելվածներ ներբեռնելիս, երբեմն էլ կարող է ակտիվանալ, որևէ համակարգային գործողության դեպքում: Հայտնաբերվել է այն կեղծելու և օգտատերերին մոլորեցնելու նոր միջոց, որի արդյունքում հաքերները գողանում են տվյալները: Հարկավոր է ուշադիր լինել iOS սարքավորմամբ լոգին ու գաղտնաբառ գրելիս:
Յուրաքանրյուր iOS հարթակի համար հավելված մշակողը հեշտությամբ կարող է կեղծել Apple ID-ի մուտքի popup պատուհանը, իսկ հավելվածը առանց խնդիրների կանցնի App Store-ի ստուգիչ գործընթացը: Այս միջոցը հայտնաբերած ծրագրավորող Ֆելիքս Կրաուսը (Felix Krause) արդեն հայտնել է Apple-ին խնդրի մասին:
Նմանատիպ կեղծիքներից խուսափելու համար հարկավոր է անել հետևյալ պարզ քայլերը՝
- Սեղմեք Home կոճակը և տեսեք, եթե ծրագիրը/հավելվածը փակվում է պատուհանի հետ միասին, ապա դա ֆիշինգային հարձակում է:
- Մի մուտքագրեք տվյալները թռուցիկ պատուհաններում, ավելի ապահով է մերժել առաջարկը և անցում կատարել կարգավորումներ ինքնուրույն: