ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):
Spark Camera
Գինը` 0.99$ – անվճար
Այս հավելվածով հնարավոր է խմբագրել տեսանյութերը, նկարել նորերը և ֆիքսել կարևոր ակնթարթները:
Wardwell House VR
Գինը` 0.99$ – անվճար
Սա վիրտուալ իրականությամբ (VR) խաղ է: Այստեղ պետք է բացահայտել անտառում թաքնված գաղտնիքները:
Roll IN Line Instructor
Գինը` 0.99$ – անվճար
Այս հավելվածը կօգնի սովորել մի շարք հնարքներ անվաչմուշկներով կատարելու համար: Այստեղ կգտնեք ուղղորդող տեսանյութեր, որոնց միջոցով կտիրապետեք վարժությունները կատարելու ճիշտ տեխնիկային:
PumknMoji
Գինը` 0.99$ – անվճար
Սա Հելոունի թեմատիկայով էմոջիների փաթեթ է, որտեղ հասանելի է դդումի պատկերով շուրջ 50 անիմացիոն սթիքեր:
Pro Keyboard with PC layout
Գինը` 3.99$ – անվճար
Սա նախատեսված է iPad-ով աշխատանքը դյուրին դարձնելու համար: Ֆունկցիոնալ ստեղնաշարը կհեշտացնի տեքստեր հավաքելը: