Apple-ը կհամագործակցի Սթիվեն Սփիլբերգի հետ

Apple-ը կհամագործակցի Սթիվեն Սփիլբերգի հետ

Apple ընկերությունը գալիք տարվա ընթացքում նախատեսում է 1 միլիարդ դոլար ծախսել սեփական ֆիլմերի և սերիալների արտադրության համար, որոնք հասանելի կլինեն միայն  iTunes-ում: Այս մասին հայտնի դարձավ այս տարվա օգոստոսին: The Wall Street Journal-ի հաղորդմամբ՝ ընկերությունը պատրաստվում է նկարահանել Սթիվեն Սփիլբերգի «Զարմանալի պատմություններ» (Amazing Stories) 80-ականներին հայտնի հեռուստասերիալի շարունակությունը:

Նախատեսվում է նկարահանել 10 նոր սերիա, որի համար «խնձորային» ընկերությունը համաձայնություն է հաստատել Սփիլբերգի Amblin Television ընկերության և NBC-ի հետ: Մեկ սերիայի բյուջեն կազմելու է 5 մլն. դոլար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թիմ Քուքը վարձել էր Sony ընկերության նախկին պրոդյուսերներին միայն Apple-ի համար նախատեսված վիդեո կոնտենտ ստեղծելու համար:

Apple-ի «Զարմանալի պատմությունների» թողարկման ամսաթիվը դեռ հայտնի չէ, ինչպես այլ մանրամասներ: Ընկերությունը դեռևս մեկնաբանություններ չի արել այս նախագծի մասին: Հայտնի է միայն, որ Սփիլբերգը գործադիր պրոդյուսերն է լինելու, նրա հետ նախագծի վրա կաշխատի նաև հայտնի պրոդյուսեր և սցենարիստ Բրայան Ֆուլերը, որն հայտնի է NBC-ի «Հանիբալ» հեռուստասերիալի ստեղծումով:

Նշենք, որ «Զարմանալի պատմությունները» ֆանտաստիկ ժանրի սերիալ է սարսափի տարրերով, այն էկրան է բարձրացել 1985-ին, հաղթել է «Էմմի» մրցանակաբաշխության 5 անվանակարգում: