Լոռու Դարպաս գյուղում հիմնվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա

Լոռու Դարպաս գյուղում հիմնվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա

Լոռու Դարպաս գյուղում հիմնվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա` Հայ կրթական հիմնարկության աջակցությամբ: Դպրոցականներն այստեղ անվճար ինժեներական կրթություն են ստանում, սովորում եռաչափ մոդելավորում, ռոբոտաշինություն և այլն: Դարպասի խմբակ կարող են հաճախել նաև հարակից բնակավայրերի դպրոցականները:

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ցանցի դպրոցականները, դասընթացներից բացի մի շարք հնարավորություններ են ունենում իրենց գիտելիքները պրակտիկայում կիրառելու, ՏՏ ոլորտի պատանեկական միջոցառումներում ներգրավվելու համար:

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների վերաբերյալ հետազոտության արդյուքները ցույց են տալիս, որ շրջանավարտների 84 %-ը ընդունվել է ԲՈւՀ, որից 82%-ը բնական գիտությունների, ՏՏ և տեխնիկական մասնագիտությունների գծով:

Հավելենք, որ այս պահին Հայաստանում գործում է 220 «Արմաթ» լաբորատորիա, որտեղ տեխնոլոգիական ժամանակակից կրթություն են ստանում ավելի քան 5000 դպրոցականներ: