Անվճար դարձած iOS-հավելվածներ (հոկտեմբերի 12)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Olli by Tinrocket 

Գինը` 1.99$ – անվճար

Սա լուսանկարներ խմբագրելու համար է նախատեսված: կարելի է նոր շունչ հաղորդել դրանց՝ առաջարկվող ֆիլտրերի օգնությամբ:

MoodKit

Գինը` 4.99$ – անվճար

Այս հավելվածը խոստանում է բարելավել կյանքի որակը, բարձրացնել տրամադրությունը, վերականգնել աշխատունակությունը:

MoneyCoach

Գինը` 6.99$ – անվճար

Այս հավելվածը կօգնի կառավարել ֆինանսները: Հանարավոր է յուրաքանչյուր օրվա համար սահմանել  բյուջե և հետևել ծախսերին, նաև գրանցել գնումներն ու գործարքները առանձին-առանձին:

Farm Story Maker Activity Game for Kids and Toddlers Premium

Գինը՝ 2.99$ – անվճար

Սա մինչև 5 տարեկան երեխաների համար նախատեսված խաղ է, որտեղ պետք է օգնել Լիլիին ֆերմայի գործերում: Խաղում կա մոտ 100 անիմացիոն զվարճալի սթիքեր:

Chordology

Գինը` 1.99$ – անվճար

Այս հավելվածը նախատեսված երաժիշտների համար: Այն տրամադրում է ակորդների մասին տեղեկատվություն: