Oculus-ը ներկայացրել է նոր VR ակնոց

Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը Oculus Connect կոնֆերանսին ներկայացրել է նոր Oculus Go վիրտուալ ակնոցը:

Oculus Go-ն կաշխատի սմարթֆոնին կամ համակարգչին առանց միացնելու: Վիրտուալ ակնոցը վաճառքի դուրս կգա 2018թ. սկզբին և կարժենա 199 դոլար:

Մարկ Ցուկերբերգը հայատարարել է, որ նպատակադրվել են Oculus ընկերության VR օգտատերերի թիվը հասցնել մեկ միլիարդի, այդ հարցում կօգնի Oculus Go-ն:

Նոր վիրտուալ ակնոցի ներկայացմանը զուգահեռ՝ ընկերությունն իջեցրել է իր ամենապահանջված Oculus Rift մոդելի գինը, որը 599-ի փոխարեն կարժենա 399 դոլար: