Forbes-ը ներկայացրել է աշխարհի լավագույն գործատուների ցանկը

Forbes-ը հրապարակել է 2017-ի աշխարհի լավագույն գործատուների վարկանիշային ցանկը: Առաջին տեղում է Alphabet հոլդինգը, որը Google-ի մայր-ընկերությունն է:

2-րդ տեղում է հայտնվել Microsoft ընկերությունը: Եռյակը եզրափակում է ճապոնական Japan Exchange Group-ը, որը Տոկիոյի ֆոնդային բորսայի օպերատորն է:

Apple-ը 4-րդ հորիզոնականում է, լավագույն տասնյակում են հայտնվել նաև IBM-ը (8-րդ տեղ), LG Corp-ը (10-րդ տեղ):

Այն կազմելու համար ուսումնասիրվել է աշխատակիցների հարցումների արդյունքները, առաջատարները առանձնանում են նրանց համար առավել մեծ գրավչությամբ, լավ աշխատանքային պայմաններով:

Վարկանիշային աղյուսակն ամբողջությամբ կարելի է տեսնել այստեղ: