Անվճար դարձած iOS-հավելվածներ (հոկտեմբերի 13)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Time Manager

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով հնարավոր է արդյունավետ կառավարել ժամանակը, պլանավորել օրվա անելիքները և վերլուծել ծախսած ժամանակը:

Infectonator 

Գինը` 0.99$ – անվճար

Այս խաղում պետք է կազմել զոմբիների բանակ և պայքարել թշնամի զոմբիների դեմ:

Essential Oils Reference Guide

Գինը՝ 6.99$ – անվճար

Այս հավելվածը դուր կգա առողջ ապրելակերպ վարողներին: Սա յուղերի թվային ուղեցույց է, որում ներկայացված են յուղերի բաղադրությունները, օգտակարությունը, բուժիչ հատկությունները, ճիշտ օգտագործման ձևերը:

ISS Real-Time Tracker 

Գինը` 2.99$ – անվճար

Սա տիեզերքով հետաքրքրվողների համար է: Կարելի է հավելվածի միջոցով իրական ժամանակում տեղեկատվություն ստանալ Միջազգային Տիեզերակայանի մասին: