Facebook-ը ձեռք է բերել անանուն հարցումների tbh ծառայությունը

Facebook ընկերությունը ձեռք է բերել  tbh հավելվածը, որը թույլ է տալիս ստեղծել անանուն հարցումներ: հավելվածը հայտնի է դեռահասների շրջանում: Facebook-ը հայտարարել է, որ նախագծի ստեղծողները կշարունակեն իրենց ինքնուրույն աշխատանքը:

Գործարքի արժեքը չի հրապարակվում: Facebook-ը գնել է թինեյջերների համար նախատեսված նոր հավելվածը, որպեսզի մրցակցի Snapchat-ի հետ: Techcrunch-ի փոխանցմամբ, thh-ն ունի 5 միլիոն ներբեռնում և օրական 2,5 միլիոն ակտիվ օգտատեր: Հավելվածը թույլ է տալիս անանուն պատասխանել ընկերների մասին հարցերի:

Piper Jaffray ընկերության կատարած վերջին ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ ամերիկացի դեռահասների 47%-ը, որոնց միջին տարիքը 16-ն է, սոցցանցերից նախընտրում են հենց Snapchat-ը: Facebook-ն ընտրել են միայն 9%-ը: Ուսումնասիրությանը մասնակցել է ավելի քան 6 հազար մարդ: