Fall Creators Update. Windows 10 -ի մեծ թարմացման ամենաուշագրավ նորարարությունները

Fall Creators Update. Windows 10 -ի մեծ թարմացման ամենաուշագրավ նորարարությունները

Microsoft ընկերության Windows 10-ի Մեծ թարմացումը Fall Creators Update անունով արդեն գործարկվել է: Օպերացիոն համակարգն ինքնուրույն կթարմանա ավտոմատ թարմացման համակարգը միացրած օգտատերերի համակարգիչներում:

Այս տարի մարտին կայացած Build կոնֆերանսի ընթացքում ընկերությունն առաջին անգամ հայտնեց Մեծ թարմացման մասին, որը կներառի մի շարք նորարարություններ ավելի արդյունավետ և ստեղծարար աշխատանքի համար:

Ամենաուշագրավ և ապագային ուղղված նորարարություններից է «խառը» իրականության համակարգը՝ Windows Mixed Reality-ն, որը թույլ կտա Windows-համակարգիչներին միացնել վիրտուալ իրականության ակնոցներ (Acer, Asus, Dell, Lenovo, Samsung և այլն):

Մյուս նորարարությունը «լուսանկարներ» բաժնի թարմացումն է, որտեղ ավելացել են կինեմատոգրաֆիկ եռաչափ (3D) էֆեկտներ մեքենայական ուսուցման հիման վրա: Սա թույլ կտա իրական ժամանակում տեսախցիկով նկարելու ընթացքում պատկերի վրա հավելել 3D պատկերներ Mixed Reality Viewer-ի օգնությամբ:

Հիշողության տնտեսման համակարգը նույնպես նոր հնարավորություններ է ստացել, կօպտիմիզացվի «ամպում» ֆայլերի տեղափոխումը, ինչպես նաև հեշտացել է կոնտակների հետ աշխատանքը My People-ում:

Բարելավվել է կիբերանվտանգության համակարգը, Windows Defender Exploit Guard-ը կպաշտպանի սարքավորումը վնասակար վիրուսներից ինչպիսիք են WannaCry-ը կամ Petya-ն:

Նոր թարմացմամբ օգտատերերը կարող են կառավարել թրաֆիքը և հայտնաբերել համակարգի աշխատանքը ծանրացնող ֆայլերը: Ճանապարհորդել սիրողներին դուր կգա հատկապես օֆլայն քարտեզները, հնարավոր կլինի ցանկացած պահի օգտվել դրանցից առանց ինտերնետային կապի:

Fall Creators Update-ը համակարգչում կամ պլանշետում ներդնելու համար բավական է միայն համոզվել, որ Windows 10-ում Ձեզ մոտ միացած է ավտոմատ թարմացումների գործառույթը: Թարմացումը աստիճանաբար հասանելի կլինի ամբողջ աշխարհում: