Արհեստական ինտելեկտը կթաքցնի iPhone-ի օգտատերերի ինտիմ լուսանկարները

Ինտիմ լուսանկարները օտար աչքերից պաշտպանելու համար ստեղծվել է հատուկ հավելված, որն արհեստական ինտելեկտի (AI) միջոցով ավտոմատ կերպով կճանաչի լուսանկարի բովանդակությունը և կթաքցնի գաղտնի պահոցում՝ ջնջելով սմարթֆոնի լուսանկարների բաժնից և iCloud-ից:

Nude հավելվածի մշակողները օգտագործել են մեքենայական ուսուցման Core ML համակարգը, որն ընդգրկված է iOS 11 ՕՀ-ում: Արդյունքում մշակվել է նոր ալգորիթմ, օգտագործվել է ավելի քան 30 միլիոն նկար: Բացի այդ, հավելվածը կարողանում է աշխատել տեսանյութերի և ֆայլերի հետ, բայց դրանց պարագայում օգտատերը դեռևս ինքնուրույն պետք է տեղափոխի պահոց, որը պաշտպանվում է PIN-կոդով կամ Touch ID մատնահետքերի նույնականացման տեխնոլոգիայով:

Nude-ը կարելի է ներբեռնել App Store-ից անվճար, ծրագրի լիարժեք աշխատանքի համար հարկավոր է ձևակերպել բաժանորդագրություն՝ ամսական վճարելով $0,99: