Հայտնի է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2017թ. մրցանակակրի անունը

Հայտնի է դարձել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2017թ. մրցանակակրի անունը: Այս տարի այն կստանա Nest labs ընկերության հիմնադիր, IPod ապրանքանիշի ստեղծող Թոնի Ֆադելը։ Վերջինս նախագծել և իրականացրել է IPod-ը և IPhone-ը, որոնք փոխել են գլոբալ արդյունաբերությունը, տնտեսությունը և մարդկության զարգացման ընթացքը:

Մրցանակը յուրաքանչյուր տարի շնորհվում է համաշխարհային ՏՏ ոլորտում բացառիկ ներդրումներ կատարած հեղինակավոր անհատի, որի ներդրումները ՏՏ ոլորտում բերել կամ բերում են հեղափոխական կամ համանման բնույթ ունեցող զարգացումների:

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի նախորդ տարվա մրցանակը ստացել էր  Լուի Պուզանը՝ Open-Root կազմակերպության գլխավոր տնօրենը: