Անվճար դարձած iOS-հավելվածներ (հոկտեմբերի 23)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Loud 

Գինը՝ 2.99$ – անվճար

Սա երաժշտություն լսելու համար նախատեսված հավելված է: Այն ունի պարզ ինտերֆեյս, ավտոմոտ կերպով կսինքրոնացնի Apple Music-ի, iTunes-ի և iTunes Match-ի երգացանկերը:

Levitagram

Գինը՝ 1.99$ – անվճար

Լավագույն հավելվածը, որի միջոցով հնարավոր է ստեղծել լեվիտացիոն լուսանկարներ:

Finn in 1989 

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա արկածային խաղ է, որտեղ պետք է օգնել փոքրիկ տղային գտնել տան ճանապարհը, տրամաբանության և ճկունության շնորհիվ հաղթահարել հանդիպող բոլոր խոչընդոտները:

Blox 3D 

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով Scratch ծրագիրը գործածելով հնարավոր է կառուցել 3D մոդելներ, գեղեցիկ քաղաքներ ու միջավայրեր: Սա կօգնի զարգացնել երեխայի ստեղծագործական միտքը:

Starborn Anarkist

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս խաղում հարկավոր է կառուցել սեփական տիեզերանավը և դրանով պայքարել թշնամիների դեմ: