Google Play-ում հնարավոր կլինի գործածել հավելվածը՝ առանց բեռնելու

Նոր հավելվածներ գործարկելու համար արդեն պարտադիր չի լինի ներբեռնել դրանք: Google Play-ում ավելացել է նոր հնարավորություն, որի մասին Google-ը պատմել էր դեռևս Google I/O 2016 կոնֆերանսին: Միայն հիմա է այն հասանելի դարձել:  Instant Apps-ը թույլ կտա բացել հավելվածը նախքան բեռնելը և օգտագործել՝ սեղմելով «Փորձարկել հիմա» կոճակը:

Google Play-ում հայտնվել է առանձին բաժին, որտեղ ներկայացված են Instant Apps ռեժիմով աշխատող հավելվածները: Այժմ կարող եք գտնել միայն 6 այդպիսի հավելված, որոնց թվում են ավիատոմսեր գնելու Skyscanner-ը, Red Bull TV-ն, BuzzFeed-ը և այլն: Մյուս մշակողները դեռ չեն ավելացրել այդ գործառույթը իրենց հավելվածներում:

Instant Apps-ը կօգնի խնայել թրաֆիքը և հազվադեպ գործածվող հավելվածների վրա ծախսվող ժամանակը: Հիմա դրանք պարտավոր չեք լինի ներբեռնել միայն մի քանի գործողություն կատարելու համար: Ինչպես նաև կարելի է թեստավորել վճարովի հավելվածները գնելուց առաջ:

Ֆունկցիան նոր է ներդրվել և բոլորը դեռևս չեն կարող օգտվել դրանից, այն առաջիկայում աստիճանաբար հասանելի կդառնա ամբողջ աշխարհում: