«Դբա լավը». Zangi-ի նոր սթիքերները Լոռվա բարբառով

«Մի զադ էլ ա կա ոչ», «ա դե բրախի», «ըմանչիլ մի», «ազիզ լա դենը» և այլ բարբառային արտահայտություններով սթիքերներն արդեն հասանելի են Zangi հավելվածի օգտատերերին։ Լոռվա բարբառով սթիքերների հավաքածուն անվանվել է «Դբա լավը»։

Zangi-ն շարունակում է բարբառներով հայերեն սթիքերների շարքը։ «Դբա լավը» փաթեթում տեղ են գտել 24 հաճախ օգտագործվող, առօրյա խոսակցական բառեր, որոնց հավաքագրմանն ու փաթեթի ստեղծմանն ակտիվ մասնակցութուն են ունեցել լոռեցիները։ Zangi-ի ֆեյսբուքյան էջում տեղադրված հրապարակման մեկնաբանություններում ավելի քան 1200 բառերի և արտահայտությունների առաջարկներից առանձնացվել են լավագույնները։

«Առաջարկված բառերի մեջ առաջատար էր «դբա լավը» արտահայտությունը։ «Լա մի շըշացրա», «արի կուշտըս», «լա լսի», «ազիզ լա դենը» հաջորդաբար լրացնում են առաջատարների ցուցակը։ Հետաքրքիր ու հումորային առաջարկները շատ էին, հավանաբար Լոռվա բարբառով մեկ այլ փաթեթ կստեղծենք»,- մեկնաբանում է Zangi-ի կոմերցիոն տնօրեն Վիգեն Ավանեսյանը։

 

«Լոխ լյավա» և «Ի՞նչխ թե» փաթեթների շարքը համալրած «Դբա լավը» փաթեթը հարստացնում է Zangi-ի սթիքերների շտեմարանը՝ Արցախի, Գյումրիի և Լոռվա բարբառներով։ Ընկերությունը նախատեսում է ստեղծել նաև Գավառի, Ջավախքի բարբառով նաև արևմտահայերեն սթիքերների փաթեթներ։

Zangi հավելվածը մուտք գործեց միջազգային շուկա 2015-ին և հանդիսանում է առաջատար միջազգային B2B (Business-to-Business) շուկայում՝ համագործակցելով աշխարհի 12 երկրների 20+ ընկերությունների հետ։ Հավելվածն անվճար հասանելի է Android և iOS համակարգերում: