iPhone X-ը կմատակարարվի սպասվածից կրկնակի անգամ քիչ՝ տեխնիկական խնդիրների պատճառով

Nikkei ճապոնական գործակալության տվյալներով` iPhone X-ի մատակարարման առաջին խմբաքանակը կազմել է 20 մլն. սարք, որը պլանավորածից կրկնակի անգամ քիչ է: Հաղորդվում է, որ նոր մոդելի սակավաթիվ մատակարարումը  կարող է կապված լինել դեմքի ճանաչման Face ID տեխնոլոգիայի խնդիրների հետ, որոնց Apple ընկերությոնը փորձում է լուծումներ տալ:

Մասսայական արտադրության սկզբում արդեն իսկ նկարտվել են որոշ խնդիրներ OLED էկրանների տեղադրման ընթացքում, սակայն դրանք ընդհանուր առմամբ շտկվել են արդեն հուլիսին: Face ID-ի խնդիրները դեռևս շարունակում են մնալ: Ըստ գործակալության՝ նախատեսվել է ամսական արտադրել մոտ 10 մլն. iPhone X,  հաշվի առնելով նոյեմբերի 3-ին վաճառքների մեկնարկը, ընթացիկ տարում iPhone X-ի մատակարարումը կկազմի 20 միլիոն:

Սպասվածից քիչ մատակարարման մասին ինֆորմացիան շրջանառության մեջ մտավ նախնական պատվերենրի և վաճառքի մեկնարկի օրը հայտնի դառնալուն զուգահեռ: Նշենք, որ iPhone X-ը կվաճառվի նոյեմբերի 3-ից ավելի քան 55 երկրում: iPhone X-ը ներկայացվեց այս սեպտեմբերին  iPhone 8/ 8 Plus սմարթֆոնների հետ միասին: