Անվճար դարձած iOS-հավելվածներ (հոկտեմբերի 26)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (հոկտեմբերի 26)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

MyTraining Workout Tracker Log 

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս ֆիթնես հավելվածը կօգնի արագ և հեշտ մարզվել, պահպանել գեղեցիկ կազմվածքը 250-ից ավելի ուղղորդող տեսանյութերով: Այն նաև կմոտիվացնի և կաջակցի հուսահատվելու դեպքում:

Thankful for

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս հավելվածի հետ կարող եք ամփոփել, վերհիշել ու գնահատել այն լավ և դրական իրադարձությությունները, որոնք պատահել են ձեզ հետ և որոնց համար շնորհակալ եք:

My Town : Haunted House

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա նախատեսված է 6-12 տարեկան երեխաների համար, խաղը զարգացնում է երևակայությունը: Սովորական թվացող տանը, լույսն անջատելուն պես հայտնվում ես միստիկ տարրերով հագեցած իրականությունում:

Trixibrix

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս խաղում պետք է կոտրել գունավոր աղյուսները և վաստակել միավորներ:

Timebox Photo Journal

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս հավելվածը նախատեսված է սմարթֆոնի նկարներն ու տեսանյութերը համակարգելու համար: Կարելի է ստեղծել յուրաքանչյուր օրվա պատմությունը: