Google-ն ընդլայնել է Gmail-ով աշխատելու հնարավորությունները

Google-ն ընդլայնել է Gmail-ով աշխատելու հնարավորությունները

Google ընկերությունն ընդլայնել է Gmail-ով աշխատելու միջոցները: Այսուհետ հնարավոր կլինի էլ. փոստին կցել ոչ միայն Google-ի մշակած հավելվածները, այլ նաև երրորդ կողմի մշակածները, որը հնարավորություն կտա մի շարք գործողություններ կատարել առանց էլ. փոստը լքելու: Փոստային ծառայության նոր ֆունկցիան արդեն հասանելի է դեսքթոփում և Android համակարգով աշխատող սարքերի համար:

Օգտվելու համար բավական է միայն բացել էլ. փոստը , անցնել կարգավորումների բաժին և սեղմել «Get add-ons» կոճակը: Այս գործողությունից հետո, կցած հավելվածները, կհայտնվեն Google հաշվին կապված բոլոր սարքավորումներում:

G Suite Marketplace-ում դեռևս հասանելի է Gmail-ի 8 հավելում, այդ թվում  են առցանց անձնական-օգնական Trello-ն, որը թույլ է տալիս նամակներից ստեղծել նոր «քարտեր»՝ առանց  էլ. փոստը լքելու: Asana-ն նամակները կվերածի առաջադրանքների ցանկերի, ինչպես նաև հասանելի է Dialpad-ը և RingCentral-ը՝ աուդիո զանգերի համար:

Սեփական հավելվածը պատրաստել կարող է ցանկացած ծրագրավորող, որի մասին մանրամասն ներկայացված է Google-ի բլոգում: