Google-ի աշխատակիցը բացահայտել է, թե ինչպես է Apple-ը գաղտնի հետևում օգտատերերին

Google-ի աշխատակիցը բացահայտել է, թե ինչպես է Apple-ը գաղտնի հետևում օգտատերերին

Google ընկերության աշխատակիցը, ինժեներ Ֆելիքս Կրաուզը  (Felix Krause) հայտարարել է, որ iPhone-ների տեսախցիկը կարող է գաղտնի տեսանկարահանել օգտատերերին: Այս մասին նա մանրամասն պատմել է իր բոլգում:

Ֆելիքսի խոսքով՝ օգտատերերը հավելվածներին տրամադրում են սմարթֆոնի տեսախցիկի հասանելիություն, իսկ այդ ծրագրերը կարող են գաղտնի հետևել նրանց: Ծրագիրը կարող է առանց ծանուցելու նկարահանի և՛ դիմային, և հիմնական տեսախցիկով: Որպես օրինակ Google-ի աշխատակիցը ցույց է տվել՝ ինչպես հավելվածը կարող է ծածուկ կերպով գնահատել իր օգտատերերի պահվածքն ու տրամադրությունը:

Նա վստահ է, որ սա հանդիսանում է համակարգի առանձնահատկություն, այլ որ թե որևէ սխալ կամ խոցելիություն: Այս կերպով ծրագրավորողները կարող են անընդհատ հետևել իրենց օգտատերերին: Կրաուզը առաջարկում է այս խնդրի լուծմանն ուղղված մի քանի միջոց: Առաջին հերթին, նա խորհուրդ է տալիս iPhone-ի տերերին փակել տեսախցիկը կամ արգելել կողմնակի հավելվածներին տեսախցիկի հասանելիությունը: Google-ի աշխատակիցն արդեն դիմել է Apple ընկերությանը մեկնաբանելու համար:

Թեգեր: Apple, Google, iOS, iPhone