Անվճար դարձած iOS-հավելվածներ (հոկտեմբերի 30)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (հոկտեմբերի 30)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Age of Giants

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս խաղում հսկա հերոսները պայքարում են աշխարհի փրկության համար: Հարկավոր է առաջնորդել ու ղեկավարել նրանց:

Addition Flash Cards Math Help Quiz Learning Games

Գինը` 3.99$ – անվճար

Սա երեխաների համար նախատեսված մաթեմատիկական խաղ է, որի օգնությամբ նրանք կարող են ավելացնել իրենց գիտելիքները մաթեմատիկայից, զարգացնել տրամաբանությունը և արագ կողմնորոշվելու ունակությունը:

The Enchanted Books

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս խաղում պետք է օգնել Հենրիին գտնել և հետ վերադարձնել կախարդական գիրքը: Նպատակին հասնելու համար պետք է որոնել ճիշտ ճանապարհներ, կայացնել ճիշտ ընտրություններ և որոշումներ, լուծել գլուխկոտրուկներ:

Word Jam – scramble, jumble

Գինը՝ 2.99$ – անվճար

Սա ժամանցային բառախաղ է: Պետք է պատահականության սկզբունքով դասավորված տառերից կազմել բառեր:

Paint Hack

Գինը՝ 2.99$ – անվճար

Սա նկարչական հավելված է, որը թույլ է տալիս ազատ ստեղծագործել և ստանալ թվային իլյուստրացիաներ: Այն առաջարկում է  մեծ գործիքակազմ, որում ընդգրկված են 90 տարբեր հաստության և նշանակության վրձիններ ու գործիքներ: