Startup Grind Yerevan-ի հյուրը GlobalAM-ի հիմնադիր Գևորգ Պողոսյանն է

Startup Grind Yerevan-ի հյուրը GlobalAM-ի հիմնադիր Գևորգ Պողոսյանն է

Նոյեմբերի 8-ին ISTC Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում կկայանա Startup Grind-ի երևանյան մասնաճյուղի հաջորդ միջոցառումը:

Հյուրը GlobalAM-ի, Idram-ի հիմնադիր, Internet Society ՀԿ անդամ Գևորգ Պողոսյանն է: Նա նաև հիմնել է GlobalR.com և RegNest.com դոմեյնների ռեգիստրացիայի ծառայություն տրամադրող սթարթափները, ինչպես նաև քրաուդֆանդինգ արշավների խորհրդատու TheCrowdfundingFormula.com հարթակի համահիմնադիրն է:

GlobalAM ՀԿ-ն աջակցում է հայկական սկսնակ ընկերություններին ճիշտ դիրքավորել իրենց պրոդուկտը գլոբալ շուկայում, ուղղորդում և օգնում է իրականացնել գաղափարները և մեծացնել հաջողելու շանսերը:

Միջոցառման մանրամասներին ծանոթանալ և գրանցվել հնարավոր է այստեղ: Նշենք, որ գրանցումը վճարովի է:

Startup Grind-ը սթարթափների ամենամեծ համայնքն է, որն աջակցություն է ստանում Google for Entrepreneurs-ի կողմից: Այն ակտիվորեն կրթում, ոգեշնչում և միավորում է 98 երկրների ավելի քան 200 քաղաքներից ձեռներեցների: