WhatsApp-ում ավելացել է երկար սպասված գործառույթ

WhatsApp-ում ավելացել է երկար սպասված գործառույթ: Մեսենջերի օգտատերերը կարող էին ջնջել ուղարկված հաղորդագրությունները միայն իրենց սմարթֆոնից, այժմ հնարաավոր է դարձել ջնջել նաև զրուցակցի մոտից:

Այսպիսով WhatsApp-ում հնարավոր կլինի խմբագրել կամ էլ ջնջել արդեն իսկ ուղարկված հաղորդագրությունները: Երբեն պատահում է, որ ոչ դիտավորյալ սխալ հաղորդագրություն ենք ուղարկում կամ էլ ճիշտ չենք ձևակերպում մտքերն ու ցանկանում ենք ուղղել սխալը: Այս հնարավորությունը նախատեսված է նմանատիպ դեպքերի համար:

Իհարկե կան որոշ նրբություններ: Նախ՝ այս ֆունկցիան կիրառելի չէ հաղորդագրությունն ուղարկելուց 7 րոպե հետո: Ընդ որում, այն չի գործի, եթե զրուցակիցը օգտագործում է մեսենջերի չթարմացված տարբերակը: Եթե որևէ մեկի մոտից չանհետանա, ապա գործողությունը հաջող կատարվելու մասին ծանուցում չեք ստանա: Եվ վերջում, մինչև ջնջելը կարող են կարդալ այն:

Այս ֆունկցիան թեստավորման փուլում էր WhatsApp-ի beta տարբերակում նախորդ տարվա դեկտեմբերից, այժմ այն հասանելի է Android և iOS բոլոր օգտատերերին: