Անվճար դարձած iOS-հավելվածներ (հոկտեմբերի 31)



ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

TapMeasure

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա AR հավելված է, որով հնարավոր է նորագույն տեխնոլոգիան օգտագործել սենյակի ձևավորման համար:

Moody

Գինը՝ 0.99$ – անվճար

Ամեն օր կարող եք այս հավելվածում նշել ձեր տրամադրությունը և ժամանակի ընթացքում տեսնել տրամադրության փոփոխությունները՝ ըստ օրերի:

The Forgotten Room 

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս միստիկ խաղում պետք է բազմաթիվ գլուխկոտրուկներ լուծել, փնտրել ճիշտ ճանապարհներ և ելքեր, գտնել կորած աղջկան:

Safari Quest 

Գինը՝ 3.99$ – անվճար

Սա ուսուցողական խաղ է, որի ընթացքում պետք է պատասխանել կենդանիների մասին հարցերի և հաղթահարել աստիճանաբար բարդացող փուլերը:

Spite & Malice

Գինը` 1.99$ – անվճար

Սա խաղաթղթային հետաքրքիր խաղ է, որտեղ պետք է հնարավորինս արագ ազատվել սեփական քարտերից` խանգարելով մրցակիցներին քայլ անել: