iPhone X. առաջին արձագանքներ, դրական և բացասական կողմեր

iPhone X. առաջին արձագանքներ, դրական և բացասական կողմեր

Ամեն տարի` iPhone-ի պրեզետացիայի օրը, Apple ընկերությունը ներկայացված նորույթը տալիս է լրագրողներին, որպեսզի ուսումնասիրեն և կիսվեն սեփական կարծիքներով ու դիտարկումներով: Սովորաբար այդ նյութերը հրապարակվում են սմարթֆոնի վաճառքի մեկնարկի օրը: Այս տարի ընկերությունը այլ ռազմավարություն ընտրեց և ժամանակից շուտ թույլ տվեց մի շարք ՏՏ պարբերականների և Youtube-բլոգերների կիսվել iPhone X-ից ստացած տպավորություններով:

Հասկանալի է, որ ընկերությունը պետք է հետաքրքրություն սերմանի iPhone X-ի նկատմամբ, քանի որ դրա վաճառքը մեկնարկում է iPhone 8-ից և iPhone 8 Plus-ից մեկ ու կես ամիս ուշ՝ նոյեմբերի 3-ին: Այսպիսով, արդեն հրապարակվել են iPhone X-ի աշխատանքի մասին առաջին վերլուծություները:  Popular Science-ից Ռոբ Վագները, Wired-ի վերլուծաբան Սթիվեն Լևին, ինչպես նաև Booredatwork, Soldier Knows Best և Highsnobiety ալիքները ներկայացրել են իրենց կարծիքները:

Վիզուալ թերություններից մեկը քննադատները համարել են էկրանի վերին հատվածի TrueDepth տեսախցիկով պանելը, որը կոտրում է առանց շրջանակի OLED դիսփլեյի տպավորությունը: Արդյունքում, ինրպես Լևին է նշում՝ iPhone X-ին ադապտացվելու համար ավելի երկար ժամանակ կպահանջվի, քան այլ խնձորային սմարթֆոնների դեպքում է: Դիսփլեյի այդ կտրվածքը, նա մի կողմից համարել է Apple-ի «էսթետիկ տապալում», մյուս կողմից էլ նշել է, որ ժամանակի ընթացքում սկսում ես անգամ չնկատել:

iPhone X-ի տեսախցիկը համեմատել են iPhone 7-ի հետ, որը համեմատաբար «խոշոր թարմացում է»: Նկարների որակի մասին դատողությունները, Լևին թողել է օգտատերերին: Ընդհանուր առմամբ նորույթը նկարագրել է «շլացուցիչ» և «տպավորիչ» բառերով, իսկ դիսփլեյի որակը գնորդներին կհամոզի, որ դրամապանակը դատարկելը հիմար քայլ չի եղել:

Popular Science-ից Ռոբ Վագները համաձայնել է, որ սմարթֆոնը «յուրահատուկ տեսք ունի»: Ուժեղ կողմերից առանձնացրել է OLED-դիսփլեյը, Face ID դեմքի նույնականացման համկարգը և դիմային տեսախցիկի սելֆի ռեժիմով նկարահանումը, ինչպես նաև լղոզված ետնապատկերի էֆեկտը:

Վիդեոբլոգերները ընդհանուր առմամբ նույնպես գոհ եմ մնացել iPhone X-ի աշխատանքից, Booredatwork-ի հաղորդավարը անհարմարություն է զգացել Face ID-ով արգելաբացելուց հետո էկրանը շրջելիս: Soldier Knows Best-ի վերլուծությունում նույնպես խոսվում է էկրանի վերին պանելի անհարմարության մասին, որն այնքան էլ չի շեղում: Face ID-ի կարգավորորման գործընթացն ավելի հեշտ է թվացել, քան Touch ID-ի պարագայում է: Highsnobiety-ից Նոա Թոմասը  նշել է, որ Apple-ը բարձրացել է ևս մեկ մակարդակով, iPhone X-ը համարել է «Սթիվ Ջոբսին երախտագիտության արտահայում», վերջում էլ ավելացրել, որ «նա վերևից նայում ու հպարտանում է թիմով»:

Նշենք, iPhone X-ի այլ վերլուծություններ սպասվում են նոյեմբերի 3-ից, պաշտոնական վաճառքի մեկնարկից հետո այլ բլոգերները էքսպերիմենտներ և համեմատություններ նույնպես կներկայացնեն:  Իսկ մինչ այդ, կարող եք դիտել արդեն իսկ հրապարկվածները:

Թեգեր: Apple, iPhone, iPhone 8, iPhone X