Samsung-ի հին սմարթֆոններից հավաքել են մայնինգ ֆերմա

Samsung C-Lab հետազոտական լաբորատորիայի աշխատակիցները նոր կյանք են հաղորդել հին սմարթֆոններին՝ ստեղծելով կրիպտոարժույթներ «որսալու» համար մայնինգ-ֆերմա: Պարզվում է, որ 4 տասնյակ Galaxy S5 կլաստերացված սմարթֆոններն առավել պրոդուկտիվ և էներգաարդյունավետ են, քան հզոր պրոցեսորով մեկ համակարգիչը:

Սան Ֆրանցիսկոյում կայացած համաժողովի ընթացքում ներկայացվել են մի շարք նախագծեր, որոնք 2-րդ կյանք են հաղորդում հնացած էլեկտրոնիկային: Հին սմարթֆոններից մայնինգ-ֆերմա պատրաստելու գաղափարին զուգահեռ՝ ինովատորները ցույց են տվել Galaxy-պլանշետ՝ փոխակերպված Ubuntu-ով աշխատող նոթբուքի, նաև  Galaxy S3-ի ադապտացված տարբերակը, որով կարելի է հսկել կալանավորներին: Եվս մեկ Samsung-ի հին հեռախոս վերափոխվել է տան հսկողության համակարգի, հաղորդում է Futurism-ը:

C-Lab-ի ինժեներները խոստացել են առցանց հրապարակել նոր մշակումների տեխնիկական և ծրագրային ապահովման մանրամասները: Նշենք, որ Samsung-ի C-Lab-ը գործում է 2012-ից, որի նպատակն է փնտրել ստեղծարար բիզնես գաղափարներ և տալ դրանց իրատեսական լուծումներ, գտնել տեխնոլոգիաների գործածման ալտերնատիվ ճանապարհներ: