Անվճար դարձած iOS-հավելվածներ (նոյեմբերի 2)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Honey Stickers

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա սթիքերների փաթեթ է, որում ներառված է 80 անիմացիոն սթիքեր՝ զրույցին նոր տրամադրություն հաղորդելու համար:

Noizio

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս հավելվածը առաջարկում է տարբեր երևույթներին և միջավայրերին բնորոշ ձայներ: Օրինակ՝ սրճարանի, անտառի, կամ էլ գետի հոսող ջրի ձայն, ընթացող գնացքի և այլն: Կարելի է իրար խառնել ձայները և ստանալ ինչ-որ իրավիճակ:

eXtra Voice Recorder

Գինը` 2.99$ – անվճար

Այս հավելվածով կարելի է ստեղծել ձայնային, ինչպես նաև տեքստային նշումներ՝ հավելելով նկարներ:

Cribbage Premium

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս թղթախաղը հեշտ է և՛ սկսնակների, և՛ արդեն փորձառու խաղացողների համար: Օնլայն կարող եք մրցել աշխարհի տարբեր ծայրերից խաղացողների կամ էլ ընկերների հետ: Սկսնակների համար նաև կա հատուկ ուղեցույց, որը կծանոթացնի խաղի կանոններին:

cribbage-premium cribbage-premium1

Animal Puzzle Kids Activity Pre-school Shape Games

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա երեխաների համար նախատեսված փազլ է, որի միջոցով  կճանաչեն կենդանիներին: